-
02.06.2012|
11:28
Հայաստանի ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի հետմահու ցուցահանդեսը նվիրված է նրա 85-ամյակին: Դժվար է ներկայացնել այս ուշագրավ վարպետին, նրա աշխատանքները վաղուց են զարդարում մասնավոր հավաքածուներ և թանգարաններ:
-
31.05.2012|
13:09
«Իրատես de facto»-ի հյուրն է «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն ՄԻՔԱՅԵԼ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ: Մենք այս զրույցի շրջանակներում կփորձենք փոքրիշատե բավարարել կինոսեր հայ հասարակության հետաքրքրասիրությունը 9-րդ «Ոսկե ծիրանի» առնչությամբ և իրազեկել այս տարի սպասվելիք ոսկեծիրանյան իրադարձություններին:
-
29.05.2012|
04:19
Այսօր «Դալան» արվեստի սրահում բացվում է գեղանկարիչ Արամ Դովլաթյանի «Երկու աշխարհ» ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը։ Մինչ այս, կերպարվեստագետը մի քանի բավականին հաջող ցուցահանդեսներով հանդես է եկել Ռուսաստանի քաղաքներում։
-
28.05.2012|
09:27
Կաննի 65-րդ միջազգային կինոփառատոնում անվանի բելառուս կինոռեժիսոր Սերգեյ Լոզնիցայի «Մշուշում» նոր ֆիլմն արժանացել է հեղինակավոր FIPRESCI (Կինոքննադատների միջազգային ֆեդերացիա) մրցանակի:
-
28.05.2012|
05:05
Լույս է ընծայվել «Հայաստանի նկարիչների միության պատմությունը անկախության 20-տարիներին» գիրքը` պետպատվերի շրջանակում: Այն ներկայացնում է հանրապետության ամենախոշոր ստեղծագործական միության գործունեությունը 1991-2011 թվականներին: Այստեղ փաստերի և դեպքերի նկարագրությամբ ներկայացված են ինչպես կորուստներն ու բացթողումները, այնպես էլ ձեռքբերումներն ու նվաճումները:
-
28.05.2012|
01:25
Հունիսի 9-ին «Ավանգարդ ֆոլկ» ակումբում հանդես կգա «Վահագ Ռաշ բենդ» ռոք խումբը: Խմբի գեղարվեստական ղեկավար, ռոք-երգիչ, կիթառահար ՎԱՀԱԳ ՌԱՇԸ մեզ հետ զրույցում ասաց, որ համերգի ընթացքում սպասվում են անակնկալներ, որոնց մասին դեռևս չի ուզում խոսել: Կլինեն նաև երեք հեղինակային երգերի շնորհանդեսներ`«Երանի», «Արթնացիր», «Ես կգամ»:
-
27.05.2012|
23:18
Կաննի 65-րդ կինոփառատոնում գլխավոր մրցանակին արժանացել է ավստրիացի ռեժիսոր Միխայել Հանեկեի «Սեր» ֆիլմը, որը պատմում է կյանքի վերջին օրերն ապրող ծեր ամուսինների մասին։ Գլխավոր դերերում են ֆրանսիացի հայտնի դերասաններ Ժան-Լուի Տրենտինյանը և Էմանուել Ռիվան։
-
27.05.2012|
03:25
Հունիսի 6-ից 13-ը Երևանում անց է կացվելու Արամ Խաչատրյանի անվան ջութակահարների միջազգային մրցույթը, որին մասնակցում են ներկայացուցիչներ աշխարհի շուրջ 20 երկրից:
Այս մասին տեղեկանում ենք «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի մամուլի ծառայությունից:
-
27.05.2012|
02:59
Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ալեքսեյ Վանինը հայ կինոսերին առավելապես հայտնի է Վասիլի Շուկշինի «Կարմիր բռինչ» (խաղացել է ֆիլմի գլխավոր հերոսուհու` Լյուբայի եղբոր` Պյոտրի դերը), «Նրանք մարտնչել են հանուն հայրենիքի», «Հավերժական կանչ» ու էլի շատ կինոնկարներից, որոնց թիվն անցնում է հարյուրից:
-
25.05.2012|
23:59
Առաջին անգամ Թուրքիայից Ռուսաստան է ժամանում կրոնափոխ համշենցիների հայտնի «Vova» (բարբառային «Ով է») վոկալ-գործիքային համույթը:
Այս մասին տեղեկացնում է Մոսկվայի համշենահայերի ասոցիացիան: